ԿԱՏԱՐՎԱԾ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ

Կայքի Մենյու
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031



«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉՊԻՏԻ ԽԱԽՏՎԵՆ »
                                                                                                                         Ն.Մանդելա 



     Երեխաները, հանդիսանալով հասարակության անբաժանելի և լիիրավ անդամ, միաժամանակ իրենց անզոր, անկարող լինելու պատճառով ունեն օգնության, լավ վերաբերմունքի, հատուկ հոգատարության, օժանդակության կարիք: Երեխաների թույլ լինելու հանգամանքը շատ դեպքերում պատճառ է դառնում նրանց իրավունքների ոտնահարման, բռնաճնշումների և անմարդկային այլ վերաբերմունքի: Երեխաների հիմնախնդիրները առաջնային տեղում են ինչպես բոլոր զարգացած երկրներում, այնպես էլ մեր երկրում, քանզի հոգատարության և խնամքի կարիք ունեն բոլոր երեխաները` անկախ սեռից, լեզվից, մաշկի գույնից, կրոնական պատկանելիությունից: Նշել այն բոլոր արգելքները, որոնք մթնեցնում են մանկան անհոգ հայացքն ու սառեցնում ջերմ ժպիտը, անիմաստ է, սակայն, ասել, որ մի հասարակությունը անկարող է լուծել այս հարցերը` չի կարելի: Այդ իսկ պատճառով ՙԵրեխաների աջակցության հիմնադրամ՚-ի հիմնադիրները, այդ հասարակության լիիրավ անդամ լինելով, չէին կարող անմասն մնալ և փորձեր չանել գոնե իրենց ուժերի ներածին չափով ապահովելու մարդկային արժանավայել, ստեղծագործ, կենսաապահովման պայմաններով զարգացող կյանք երեխաների, հատկապես` հատուկ կարիք ունեցողների համար:
Երբ ՙԵրեխաների աջակցության հիմնադրամ՚-ը հիմնադրվեց, սկսեց մոնիթորինգ անցկացնել: Մինչ այսօր հարցազրույցներ են անցկացվել 837 ընտանիքների հետ, որոնք աղքատ էին կամ հաշմանդամ ունեին ընտանիքում:
Բացի այս խմբերից հիմնադրամի կողմից առանձնացվեցին նաև բազմանդամ, սոցիալապես անապահով, չքավոր ընտանիքների երեխաներ, որոնցից առանձնացվեց ևս մի խումբ` շնորհալիներ: Այս բոլոր խմբերի երեխաներն ունեն տարբեր խնդիրներ, որոնք լուծում չստանալով դառնում են հիմնախնդիր, իսկ ձգձգվելու դեպքում մատնվում անտարբերության և դառնում սովորական երևույթ:
Հիմնադրամն իր գործունեությունը սկսեց լայնածավալ ուսումնասիրություններով երեխաների շրջանում, վեր հանելով փոքրերի մեծ հոգսերը: Հրազդան քաղաքում 2006 թվականի պաշտոնական տվյալների համաձայն մինչև 18 տարեկան երեխաների թիվը հասնում է 15.720-ի:
2006թ. ՙՓոքրիկ աշխարհ՚ եվ ՙՄանկապարտեզներն սպասում են երեխաներին՚ ծրագրերի
շրջանակներում մանկապարտեզ են վերադարձել սոցիալական ծանր պայմանների պատճառով դուրս մնացած Հրազդան, Սևան և Չարենցավան քաղաքների 14 մանկապարտեզների շուրջ 87 երեխաներ (Հրազդան - 33, Սևան - 21, Չարենցավան - 33): Սևան քաղաքում այդ ծրագրին ահա երկրորդ տարին է ինչ 50%-ով աջակցում է քաղաքապետ և հիմնադրամի մեծ բարեկամ Գևորգ Մալխասյանը: ՙՄիայն մանկապարտեզներին՚ ծրագրի շրջանակներում Սևան քաղաքի բոլոր և Գագարին ավանի մանկապարտեզները հիմնադրամի աջակցությամբ ապահովվել էն սպիտակեղենով, խաղալիքներով, թեյնիկներով, ափսեներով, բաժակներով, այլ սպասքով ու առաջին անհրաժեշտության իրերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1մլն դրամ: Իսկ Հրազդան և Չարենցավան քաղաքների մանկապարտեզներին հիմնադրամը հատկացրել է խաղալիքներ, սրբիչներ և այլ անհրաժեշտության իրեր: Ծրագիրը նախատեսում է նաև մանկապարտեզների վերանորոգում, խաղահրապարակների կառուցում և անհրաժեշտ պարագաների տրամադրում:
Հիմնադրամը հնարավորինս հետևողական է սոցիալական ծանր պայմանների պատճառով դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին. ՙԴեպի դպրոց՚ ծրագրի շրջանակներում 22 այդպիսի երեխաների հատկացվել են հագուստ, կոշիկ և գրենական պիտույքներ, պայուսակ և այլ իրեր:
   Օգնեք մեզ օգնենք ավելի մեծ թվով երեխաների՚ ծրագրի շրջանակներում միջազգային բարեգործական ԱՄՔՈՐ, ԱՅ ԱՐ ԴԻ և ՎՈՐԼԴ ՎԻԺՆ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում 175 ընտանիքի բաժանվել են հիգիենիկ փաթեթներ, 300 երեխաների` գրենական պարագաներ, 51 երեխայի` կոշիկներ, 60 երեխայի բաժանվել է մանկական հողաթափ, 119 երեխայի` մանկական հագուստ, 50 հատ փափուկ խաղալիք է տրամադրվել երեք քաղաքների բոլոր մանկապարտեզներին և շուրջ 4000 անձանց բաժանվել է հագուստ:
Վերոնշյալ երեք միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունը շարունակվելու է:
5 երեխաների ՙՓյունիկ՚ և ՙՀայկական ճամբար՚ ՀԿ-ների աջակցությամբ տրամադրվել են անվասայլակներ:
Հրազդանից մեկ երեխայի հիմնադրամը տեղափոխել է Երևան` ՙՍուրբ Ներսես Մեծ՚ բժշկական կենտրոն հետազոտության:
Ծաղկաձորի ՙԳրողների ստեղծագործական տուն՚ հյուրանոցային համալիրի տնօրենի հովանավորությամբ իրականացվել է փուլային ՙԱջակցություն բազմազավակ ընտանիքներին՚ ծրագիրը, որի համաձայն տրվել է դրամական օգնություն բազամազավակ ընտանիքներին և մինչև այժմ օգնություն են ստացել 32 ընտանիքների 115 երեխաներ:
Դարձյալ պարոն Մանուկյանի օգնությամբ իրականացվել է ՙՀամակարգչային դասընթացներ՚` փուլային ծրագիրը, ըստ որի մեկամսյա համակարգչային անվճար ծրագրի ընթացքում ամեն փուլով սովորում են 10 երեխաներ, ընդհանուր առմամբ մինչև այժմ Հրազդան քաղաքից և հարակից բնակավայրերից սովորել են 35 երեխա (5 փուլում), իսկ Սևանում` 10 երեխա (1 փուլում): Նրանց ճանապարհածախսը փոխհատուցվում է:
Շարունակաբար իրականացվում է ՙՃանաչենք եվ պահպանենք մեզ ժառանգվածը՚ կրթական և բնապահպանական ծրագիրը, որի ընթացքում մասնակիցները այցելում են պատմամշակութային կոթողներ, մաքրում ավելորդ աղբից բնությունը, ծանոթանում հայ մշակույթին, պատմությանը: Առաջին երթուղին եղել է Ծաղկաձոր` նոր հայտնաբերված ուրարտական ամրոցի տարածք, որտեղ կատարվել են բնապահպանական միջոցառումներ ՙԳրողների ստեղծագործական տուն՚ հյուրանոցային համալիրի տնօրենի հովանավորությամբ և ՙԱնտառներ ապագա սերունդներին՚ ՀԿ-ի հետ համատեղ: Երկրորդ երթուղին եղել է Հրազդան-Եղվարդ-Աշտարակ-Հովհաննավանք-Սաղմոսավանք, իսկ երրորդը` Հրազդան-Լճաշեն-Սևան ուղղությամբ:
Յուրաքանչյուր տարի իրականացվում է Ամանորյա միջոցառում նվիրված տարեմուտին, որի ժամանակ սոցիալապես անապահով, հաշմանդամ, ծնողազուրկ երեխաների տրվում են նվերներ: Ամեն տարի ավելանում է մասնակցող երեխաների թիվը: Եթե 2006-ին մենք 3 քաղաքներից կարողացանք այդ միջոցառումներին ընդգրկել 83 հաշմանդամ, ծնողազուրկ և չքավոր երեխաների, ապա 2007-ին` 113 երեխաների, 2009-ին` 60, 2010-ին` 80 երեխաներ:
2006 թ. մեկնարկել է ՙՎարսահարդարության դասընթացներ՚ փուլային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքում 6 և Սևան քաղաքում 1 երեխա հաճախել են վարսահարդարության, մատնահարդարության և դիմահարդարության դասընթացների: Ծրագիրը շարունակական բնույթ ունի:
Հրազդանում երեք ծնողազուրկ երեխաներ մասնագիտական (քույրական, նկարչական և երաժշտական) կրթություն են ստանում:
Մեկնարկային փուլում է ՙԱռողջ մանկություն՚/ՙԼիարժեք կյանք՚` հաշմանդամ երեխաների ինտեգրման Կոտայքի մարզային ծրագիրը, որի իրականացման համար ստեղծվելու է հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն: Այս փուլում են ՙՊատանի մասնագետ՚` արհեստագործության(ք. Սեվան), առաջին բուժ.օգնության եվ ձեռագործության դասընթացների ու ՙԽաղահրապարակների կառուցում՚` Հրազդան քաղաքի բնակելի շենքերի և մանկապարտեզների բակերում խաղահրապարակներ կառուցելու ծրագրերը: Կազմակերպության հոգեբան-կամավորի օգնությամբ 2006-2007 թվականներին հոգեբանական դժվարություններ ունեցող 3 երեխաներին և նրանց ծնողներին անընդհատ ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:
Այս փուլում է նաև ՙԱռողջ ատամներ՚ ծրագիրը, որի նպատակն է լուրջ օգնություն ցուցաբերել ատամների հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին: Ծրագիրը առայժմ կիրականացվի Հրազդան քաղաքում և շրջակա գյուղերում: Ծրագրի հովանավորներն են բժիշկ-ստոմատոլոգ Աբրահամ Հակոբյանը և ձեռնարկատեր Հենդրիկ Միրաբյանը:
Հիմնադրամն ամեն ամիս ՙՀույսի կամուրջ՚ ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում 3 քաղաքների և հարակից գյուղերի բոլոր դպրոցներին բաժանում է ՙԱրևածաղիկ՚ ամսագրեր, որտեղ տպագրվում են նաև հիմնադրամի շահառուների ստեղծագործությունները:
ՙԼիկա՚ ծաղկի սրահն իրականացնում է ամենամյա ակցիա` ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների ծննդյան օրերին (հուլիսի 21, օգոստոսի 26, սեպտեմբերի 24, մայիսի 30) ծաղկեփնջերի նվիրատվությամբ:
2007 թ. օգոստոսին հիմնադրամի կամավորական կորպուսը մասնակցեց Ծաղկաձորում ԳԱԱ-ի Հնագիտության Ինստիտուտի կողմից կազմակերպած Ուրարտական շրջանի ՙԽաչեր՚ հնավայրի, ամրոցի և դամբարանադաշտի հնագիտական պեղումներին և արժանացավ պաշտոնական շնորհակալագրի: 2008-ին այդ աշխատանքները շարունակվել են:
2007թ վերջին ՙԵվրասիա՚ հիմնադրամը կազմակերպությանը նվիրաբերեց համակարգիչ, նավթավառ, 5 աթոռ, 2 սեղան:
Չարենցավանի ՙՀոլանի՚ ԲԲԸ բաժնետերերը հիմնադրամի ջերմ բարեկամներն են և այս անգամ, 2007թ տարեմուտի կապակցությամբ երեխաներին նվիրաբերել են իրենց արտադրանքից 400 զույգ ձեռնոցներ, որը բաժանվեց երեխաներին` 3 քաղաքներում:
2008թ. փետրվարից ՙՄաքուր պահենք մեր քաղաքը՚ ծրագրի շրջանակներում ` ՙՕրհուս՚ կենտրոնում անցկացվեցին սեմինարներ հիմնադրամի կամավորների մասնակցությամբ:
2008թ մարտի 14-ից Սևան քաղաքում մեկնարկել է ՙՊատանի մասնագետ (դիզայներ-ձեվավորող)՚ ծրագիրը, համաձայն որի 6 կարիքավոր երեխաներ սովորում են դիզայներ-ձևավորողի մասնագիտությունը, որոնց ուսուցման համար վճարել է հիմնադրամը: Իսկ Սևանում սննդի օբյեկտներում նման աշխատողների պահանջ կա: Եռամսյա ծրագրի հովանավորներից է Սևանի հացի գործարանի տնօրեն, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի լավ բարեկամ Աշոտ Ավետիսյանը: Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:
ՙՊատանի մասնագետ՚ (դիզայներ-ձեվավորող) ծրագիրը նախատեսված է իրականացնել նաև Հրազդան քաղաքում:
2008թ. մարտի 28-ին հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Գավառի մանկատուն և 110 երեխաների նվիրաբերվեց մատիտներ, գրիչներ, հագուստ, ձեռնոցներ, տետրեր:
2008թ մարտին ՙՀայաստան համահայկական հիմնադրամը՚ կազմակերպությանը նվիրաբերեց 310 զույգ կոշիկներ /սանդալներ/, որոնք բաժանվեցին երեք քաղաքների և հարակից գյուղերի առավել կարիքավոր 1-18 տարեկան երեխաներին և նաև իրենց ծնողներին:
2008թ. ապրիլին Հրազդանի մի քանի մսուր մանկապարտեզների տրվել է 300 կգ կարտոֆիլ, որին աջակցել է ֆերմեր Բենիկ Աբգարյանը:
    2008 թ-ին հիմնադրամը մասնակի նորոգման աշխատանքներ է իրականացրել Հրազդանի թիվ 16 մսուր մանկապարտեզում:
2008թ մայիս ամսին Գագարինի և Զովաբերի մսուր մանկապարտեզների բոլոր երեխաներին տրվել են կոշիկներ, ձեռնոցներ, խաղալիքներ:
2008թ. մայիսին մեկնարկեց ՙՀաշմանդամ երեխաների համակարգչային ուսուցման՚ եռամսյա ծրագիրը Հրազդան քաղաքում:
2008թ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը /ՅՈՒՆԻՍԵՖ/ հիմնադրամին նվիրաբերեց 100 սպիտակ վերնաշապիկներ, որը հատկացվեց Կոտայքի մարզի Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի սաներին, այդ օրը կազմակերպված միջոցառումների շրջանականերում:
2008թ. հուլիսին Սևան քաղաքում մեկնարկել է ՙՊատանի մասնագետ՚(կար ու ձեվ) ծրագիրը, որի ավարտից հետո հնարավոր է լուծվի նրանց աշխատանքի տեղավորման հարցը:
2008թ. օգոստոս ամսին կայացավ ԱՅ ԱՐ ԴԻ միջազգային կազմակերպության համագործակցությամբ հագուստի, հիգիենիկ փաթեթի, գրենական պարագաների բաժանման հինգերորդ փուլը, որի արդյունքում 331 հաշմանդամ և ծնողազուրկ երեխաներ և նրանց ընտանիքների անդամները ստացել են հագուստ, հիգիենիկ պարագաներ ստացել են 25 հոգի, 25 երեխա` գրենական պարագաներ և նորածնի 40 հագուստի փաթեթ բաժանվել է Հրազդան և Սևան քաղաքների ծննդատներին:
2008թ. օգոստոսին Սևանի թիվ 2մ/մ 70 սաների նվիրաբերվեց բարձի երեսների համար կտորեղեն:
2008թ. օգոստոսին Հրազդան քաղաքի 12 երեխաների ցույց տրվեց դրամական օգնություն:
2008թ. սեպտեմբերին մեկնարկեց ՙՀաշմանդամ երեխաների համակարգչային ուսուցման՚ ծրագրի 2-րդ փուլը Հրազդան քաղաքում, որտեղ ընդգրկված են 15 երեխա:
2008թ. սեպտեմբերի-դեկտեմբեր ամիսներն իրականացվեց ՙՃանապարհ դեպի առողջ եվ պաշտպանված երիտասարդություն՚ ծրագիրը, որի շրջանակներում Հրազդանի կրթօջախներում անցկացվել են սեմինարներ` իրավական, բնապահպանական, առողջապահական թեմաներով: Սեմինարները տևեցին մինչև դեկտեմբերի 15-ը: Ծրագիրը ֆինանսավորել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ծրագրի բյուջեն կազմում է 401.800 ՀՀ դրամ:
2008թ. սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին Կոտայքի մարզի ՙՕրհուս՚ կենտրոնի և ԱՄՆ ՙԽաղաղության կորպուսի՚ կամավորների հետ համատեղ իրականացվում է ծրագիր, ըստ որի Հրազդանի դպրոցներում անցկացվում են սեմինարներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:
2008թ. հոկտեմբերի 1-ից Սևան քաղաքում մեկնարկել է ՙՊատանի մասնագետ-արհեստագործություն՚ մեկամյա ծրագիրը, որտեղ ընդգրկված են 15 չքավոր երեխաներ: Յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան 300 դրամ: 2010թ ծրագիրը շարունակվում է:
2008թ. հոկտեմբերին ԱՄՔՈՐ ամերիկյան բարեգործական կազմակերպության կողմից ստացվել է գրենական պարագաներ, որը բաժանվել է 50 ծնողազուրկ և չքավոր երեխաների:
2008թ. դեկտեմբերի-հունիս ամիսներին իրականացվել է ՙՇնորհալի երեխա՚ կրթամշակութային ծրագիրը Հրազդան և Սևան քաղաքների դպրոցներում /2 երեխա Սևան ք., 6 երեխա Հրազդան ք./: Յուրաքանչյուր երեխայի համար նախատեսվում է ամսեկան 2000 դրամ:
2008թ. դեկտեմբերի 24-ին Հրազդան քաղաքում ՙԵրեխաների աջակցության հիմնադրամը՚ 30 հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների համար կազմակերպեց տարեմուտի միջոցառում, ինչպես նաև տրվեցին ամանորյա նվերներ:
     2009թ հունվար. ամսին կայացավ ԱՅ ԱՐ ԴԻ կազմակերպության համագործակցությամբ հագուստի, վերմակների բաժանման վեցերրորդ փուլը, որի արդյունքում 350 հաշմանդամ, ծնողազուրկ և չքավոր երեխաները և ընտանիքների անդամները ստացել են հագուստ և վերմակներ:
2006-2009թթ. հիմնադրամի միջնորդությամբ և օգնությամբ մեր շահառուների 30-ից ավելի ծնողների տեղավորել ենք աշխատանքի:
2009թ. հունիս-օգոստոս ամիսներին իրականացվում է ՙՃանաչենք և պահպանենք մեզ ժառանգվածը՚ կրթամշակութային, բնապահպանական ծրագիրը, որի արժեքը 600.000 դրամ է և ֆինանսավորվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
2009թ. մայիս-հունիս ամսին ԱՅ ԱՐ ԴԻ կազմակերպության համագործակցությամբ հագուստի, գրենական պրագաների օգնություն Բյուրեղավանի ՙԽնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ հաստատության՚-ը: Շուրջ 85 երեխա ստացան հագուստ և գրենական պարագաներ, իսկ Յունիսեֆ/ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ/-ից ստացված վերնաշապիկներ:
2009թ. հունիս ամսին Սևան քաղաքում շահառուներին ՙՔրիստոնեական, մշակութային, միաջազգային ծառայություններ՚ կազմակերպության Հայաստանի գրասենյակի օգնությամբ տրվեցին նվերներ` 100 երեխայի:
2009թ հունիսին կայացավ ԱՅ ԱՐ ԴԻ կազմակերպության համագործակցությամբ հագուստի, վերմակների բաժանման յոթերրորդ փուլը, որի արդյունքում 220 հաշմանդամ, ծնողազուրկ և սոց. անապահով երեխաները և նրանց ընտանիքների անդամները ստացել են հագուստ և վերմակներ:
2009թ. օգոստոսին մեկնարկել է ՙՀմուտ ձեռքեր՚ ծրագիրը: Ծրագրի նպատակն է սովորեցնել կամավոր աղջիկներին տոնական սեղանների համար նախատեսված անձեռօցիկների և շշերի ձևավորում: Որպեսզի նրանք հետագայում սովորեցնեն մեր շահառուներին նույն մասնագիտությունը:
2009թ. օգոստոսին ՙԴեպի դպրոց՚ ծրագրի շրջանակներում դպրոցից դուրս մնացած 18 երեխաների Սևան քաղաքում և 18-ին Հրազդան քաղաքում հատկացվել են հագուստ, կոշիկ և գրենական պիտույքներ, պայուսակ և այլ իրեր:
2009թ օգոստոսին մեկ երեխայի`Կոտայքի մարզպետարանի ՙԵրեխաների իրավունքների պաշտպանության բաժնի՚ օգնությամբ տեղավորել ենք Գյումրու մանկատուն:
2009թ աշնանը ստացեց ԱՅ ԱՐ ԴԻ կազմակերպության հագուստի նոր աջակցությունը և 7-րդ փուլով բաժանվեց 650 շահառուների:
2009թ դեկտեմբերին Սևան և Հրազդան քաղաքներում համապատասխանաբար 30 և 50 հաշմանդամ ու ծնողազուրկ երեխաների համար կազմակերպվեց ամանորյա միջոցառում և բաժանվեցին նվերներ:
2009թ հունվար – 2010թ մարտն ընկած ժամանակաշրջանում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 13 կարիքավոր ընտանիքների`156.000 դրամ ընդհանուր գումարի չափով:
Երբ ստեղծվեց ՙԵրեխաների աջակցության հիմնադրամ՚ կազմակերպությունը, որը ուղղված էր սատար կանգնել, օգնել անապահով երեխաներին, այդ պահից սկսած միտք հղացավ ստեղծել կազմակերպության կից օրգան (տպագիր մամուլ), սակայն ինչ-ինչ պատճառներով այդ մտահղացումը երկար ժամանակ իրականություն չէր դառնում: Եվ ահա 2009թ-ի սեպտեմբեր ամսին որոշվեց ստեղծել այդ տպագիր մամուլը Կամո Առաքելյանի նախաձեռնությամբ: Այդ պատասխանատու գործը պարոն Առաքելյանը հանձն տվեց ՙԵրեխաների Աջակցության Հիմնադրամ՚-ի Կամավորական կորպուսի հրամանատար Արսեն Արսենյանին: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց խմբագրակազմ, որտեղ ինքը գլխավոր խմբագիրն էր, խմբագրակազմի մեջ էին նաև Մարիա Մարգարյանը, Շուշան Ղազարյանը, Նարինե Սահակյանը, Հասմիկ Սարգսյանը, Ժաննա Հակոբյանը: Ստեղծվել էր ամսաթերթ ՙՃառագայթ՚ անվամբ, որը հետագայում դարձավ ամսագիր:
    Ներկայումս ՙՃառագայթ՚ ամսագրի խմբագրակազմը 4 հոգի է Արսեն Արսենյան - գլխավոր խմբագիր, Նարինե Սահակյան - գլխավոր խմբագրի օգնական, Հասմիկ Սարգսյան և Լիլիթ Կթունյան խմբագիր:
Ամսագիրը իր բնույթով պատմամշակութային–իրավական ամսագիր է, սակայն ավելի է մեծացել իր մեջ ընգրկված թեմաների տեսակները և բավարարում է ընթացողների ճաշակները:
Ամսագրի նպատակն է, որ տպագիր մամուլը կարդացվի ու սիրված լինի, քանի որ բոլորս էլ նկատում ենք, որ քիչ է ուշադրություն դարձվում տպագիր մամուլին:
Ամսագիրը անդրադառնում է երիտասարդ ստեղծագործներին, կան մանկական, մրցութային էջեր, բնապահպանական, իրավական, ժամանցային էջեր: Ամսագրում ներկայացվում է ՙՀիմնադրամի կողմից կատարված գործերը (հաշվետվության կարգով), անրադառնում է Հիմնադրամի նվիրատուներին: Ամսագրում կա նաև հոգևոր էջ, հարցազրույց: Բարի ընթացք քեզ ՙՃառագայթ՚:
Կոնտակտային տվյալներ
հասցեն` կենտրոն թաղամաս 16 մ/մ տարածք
հեռ. 0223-6-30-58, 093-24-43-46, էլ-փոստ CHARAGIT@mail.ru
2010թ փետրվարին ստացվեց ԱՅ ԱՐ ԴԻ կազմակերպության նոր մարդասիրական նվերը`հագուստի, մանկատան պարագաների, գրենական իրերի տեսքով, որը բաժանվեց Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Վարսեր գյուղերի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր գյուղերի հաշմանդամ, չքավոր և ծնողազուրկ `թվով 500 երեխաներին ու նրանց ընտանիքների անդամներին:
2010թ փետրվարին ստացվեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ աջակցությունը գրենական պարագաների, վերնաշապիկների, գրքերի, դիդակտիկ նյութերի տեսքով, որը բաժանվեց 2 մարզերի երեք տասնյակից ավելի դպրոցների, մանկապարտեզների, 350 կարիքավոր երեխաների:
2010թ մարտին ստացվեց ԱՅ ԱՐ ԴԻ կազմակերպության նոր աջակցությունը`վերմակների, ասեղնագործության պարագաների, դպրոցական պիտույքների տեսքով, որը բաժանվեց Հրազդան, Սևան քաղաքների և հարակից բնակավայրերի 280 շահառուներին ու նրանց ընտանիքներին:
2010թ մարտին մեկ երեխայի տեղավորել ենք ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում:
Հիմնադրամը համագործակցում է բազմաթիվ պետական ու ոչ պետական կառույցների, ԱՄՆ ԽԿ կամավորների, ՅՈՒՆԻՍԵՖ, ՎՈՐԼԴ ՎԻԺՆ-ի, IRD, Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի /CDPF/ ու շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, ի շահ երեխաների: Կազմակերպությունն իր բոլոր ծրագրերն իրականացնում է մի շարք բարեգործների ու նվիրատուների օգնությամբ: Օրեցօր աճում է նաև կազմակերպության հեղինակությունն ու ճանաչումը, վստահությունն ու գործունեության շրջանակները: Հիմնադրամն իր առաքելությունն իրականացնում է երիտասարդ կամավորականների, ինչպես նաև կամավոր-հասարակական հիմունքներով հրամանագրված աշխատողների ջանքերով:
Այսպիսով, հիմնադրամը հաստատ քայլերով շարժվում է դեպի իր նպատակը հույսով և հավատով, որ հայ ազգի ապագա սերունդը ապահով ձեռքերում է և մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է լինել երեխաների կողքին և աջակցել նրանց:
ՙՄի եղիր անտարբեր, դու կարող ես շատ բան փոխել՚
ՙԲարեգործությունը սահմաններ չի ճանաչում՚:

Թող մանկան ժպիտը ջերմացնի բոլորիս սրտերը...
Сайт управляется системой uCoz