Հեռանկարներ

Կայքի Մենյու
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2025  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
1.Նախատեսված է Հրազդան քաղաքի կենտրոնական պուրակում կառուցել մանուկների համար զբոսանքի վայր, զբոսայգի, որը կունենա երեխաների հաճելի հանգիստը հանգամանորեն կազմակերպելու բոլոր հնարավորությունները:
2.Նախատեսված է Հրազդան քաղաքում կառուցել մանկական սպորտային համալիր, որտեղ առկա կլինեն մանկապատանեկան բոլոր անհրաժեշտ սպորտաձևերով հագեցած դահլիճներն ու բաժանմունքները: Մարզահամալիրը կունենա հմուտ մարզիչներ, լողավազան, բուժական կետ, մարզական անհրաժեշտ գույք և այլ նյութատեխնիկական բազա:
3.Նախատեսվում է մոտ ապագայում ստեղծել երաժշտական, պարային, նկարչական, քանդակագործական, ասեղնագործության, հրատարակչական, փոքրիկ ստեղծագործողների, օտար լեզուների, համակարգչային խմբակներ ու կազմակերպել խորացված դասընթացներ:
4.Մեկնարկային փուլում է ՙԱռողջ մանկություն / Լիարժեք կյանք՚` հաշմանդամ 660 երեխաների ինտեգրման Կոտայքի մարզային ծրագիրը, որի իրականացման համար ստեղծվելու է հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն:
5.Ջերմ հաղորդակցություն և շփումներ ենք նախատեսում հայ և սփյուռքահայ, հայ և արտասահմանցի երեխաների միջև: Բոլորից առաջ այդ շփումները լինելու են մշակույթների ծանոթացման, հաղորդակցության և փոխանցման տեսքով: Այնուհետև դա տեսնում ենք փոխայցելությունների, համատեղ ակցիաների, ուսուցումների կազմակերպման, բարեկամական հարաբերություններ ձևավորելու տեսքով:
6.Շուտով կմեկնարկի ՙԲոլոր երեխաներին ինքնության իրավունք՚ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված Կոտայքի մարզային ծրագիրը, համաձայն որի վերականգնվելու են այն երեխաների իրավունքները, որոնց քաղաքացիության իրավունքը ոտնահարվել է, այսինքն կան մեծ թվով երեխաներ, որոնք չունեն ծննդյան վկայականներ և նրանց իրավունքը պետք է վերականգնել:

Сайт управляется системой uCoz