Առաքելությունը

Կայքի Մենյու
Որոնում
Օրացույց
«  Մայիս 2024  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ՆՊԱՏԱԿ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

    Մեր առաքելությունն է բազմաթիվ ծրագրերի միջոցով նպաստել երեխաների բազմաբնույթ հիմնախնդիրների լուծմանն ու նրանց զարգացման համար բնականոն պայմանների ստեղծմանը: Հիմնադրամը ամեն կերպ աջակցելու է երեխաների հատկապես այն խմբերին, մասնավորապես երկկողմանի ու միակողմանի ծնողազուրկ, հաշմանդամ, չքավոր, բազմազավակ ընտանիքների, որոնք ավելի շատ են զգում օգնության կարիք: Ակնկալում ենք հասնել կայուն զարգացող կենսապայմանների առկայության: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը համագործակցելու է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական շահագրգիռ կազմակերպությունների, իշխանությունների հետ: Մենք համոզված ենք, որ կգան լուսավոր ժամանակներ, երբ ողջ աշխարհի բոլոր երեխաները կապրեն անհոգ և ստեղծագործ կյանքով:



ՄԵՐ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

    Հիմնադրամն իր աջակցությունը ցուցաբերում է բոլոր այն անձանց, ովքեր համարվում են ՙերեխաներ՚, այսինքն 18 տարին չլրացած անձինք են` անկախ սեռից, ազգությունից, կրոնից, դասային կամ սոցիալական դրությունից և այլ հատկանիշներից: Սակայն հիմնադրամի հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես երեխաների հետևյալ խմբերը.

1.Երկկողմանի ծնողազուրկ
2.Միակողմանի ծնողազուրկ
3.Փախստական ընտանիքների
4.Քաղաքացիություն չունեցող
5.Փախստական
6.Չքավոր ընտանիքների
7.Հաշմանդամ ծնողի կամ ծնողների
8.Հաշմանդամ և այլ հիվանդություն ունեցող
9.Զոհված ազատամարտիկների
10.Մանկատների
11.Թափառաշրջիկ
12.Բազմանդամ ընտանիքի
13.Շնորհալի, տաղանդաշատ և բացառիկ օժտվածությամբ երեխաները:



    ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1989թ նոյեմբերի 20-ին ընդունեց Երեխաների իրավունքների մասին համաձայնագիրը, որի 54 հոդվածները ամրագրում են այն բոլոր իրավունքները, որոնցով օժտված են աշխարհի երեխաները: ՀՀ Ազգային Ժողովը 1996թ մայիսի 29-ին ընդունեց ՀՀ օրենքը ՙԵրեխայի իրավունքների՚ մասին, որի վրա էլ խարսխվում է ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հայեցակարգը:
Շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունն այն առումով, քանզի դա պարտավորություն է ապագայի հանդեպ: Այսինքն երեխաները մեր ապագան են:
Աստվածաշնչի Ղուկաս 18.16-ում ասված է ՙԱստծու արքայությունը երեխաներինն է՚:
Չնայած այսօր երեխաները ողջ աշխարհում գտնվում են պետությունների, միջազգային կազմակերպությունների լուրջ ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ նրանց նկատմամբ կատարվում են շատ անմարդկային արարքներ, կոպիտ կերպով խախտվում են նրանց տարրական իրավունքներն ու ազատությունները: Նման երևույթներից են երեխաների շահագործումը ծանր աշխատանքներում, թրաֆիքինգի(երեխաների առ ու վաճառք) ասպարեզում և այլ ոլորտներում: Երեխաները լինելով ավելի անպաշտպան քան հասարակություն մյուս խավերը, ավելի շատ են ենթարկվում զրկանքների ու չարաշահումների:
Մարդ արարածը չի կարող երջանիկ լինել, երբ իր շրջապատում տեսնում է որբ, անտեր, աղքատ երեխաների, որոնց թշվառությունը դրոշմված է դեմքներին:
Ավելի լավ է բոլոր մարդիկ նմանվեն երեխաներին: Այն օրը, երբ աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին.ՙՄեզնից ո±վ է մեծ երկնքի արքայութեան մէջ՚: Եվ Յիսուս իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց.ՙՃշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չդառնաք ու չլինեք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: Արդ ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա’ է մեծ: Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ինձ կ’ընդունի՚: Մատթեոս 18:15

Сайт управляется системой uCoz